Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Գևորգյանի եղբայրը․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է բժիշկ–ռեպրոդուկտոլոգ Դիանա Մարտիրոսյանը։
«Դժվար էր, բայց մենք միասին անցանք այն, և դու այդ ճանապարհի ամենալուսավոր հաղթանակն ես»,- փոքրիկի լուսանկարին կից գրել է Դիանա Մարտիրոսյանը։
Փոքրիկին ի պատիվ եղբոր Գրիգոր են անվանակոչել։