Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

Հասարակություն

18.11.2026 | 17:53

Նոյեմբերի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։ Նա տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Leave a comment