Այո սպառնում եմ, եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, բանտում կհայտնվեք. Փաշինյանը՝ Ղարհամանյանին

Այո սպառնում եմ, եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, բանտում կհայտնվեք. Փաշինյանը՝ Ղարհամանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ շատ անձնական մասնակցություն են ունեցել Հայաստանում գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքների կեղծմանը։ Բնական է, որ նրանք չպետք է ուզենան, որ Հայաստանի ժողովուրդը ունենա օրգանական կապ իր պետության հետ։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիա Ղահրամանյանի պնդումներին, թե Սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջներով։ 

«Էտ դուք ուզում եք մեզ ասել Ալիևի սահմանադրություն և այլն, բայց չեք ասում, որ էն Սահմանադրությունները որոնք ընդունել եք այստեղ ու այնտեղ, տառի ու ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք։ Ձեզ թույլ են տվել ինչ-որ նախադասություն ունենալ կամ չունենալ։ Ուզում եմ ձեզ համար հստակ լինի, որ այն ճանապարհը, որը մենք անցել ենք, շատ դժվար ու տառապալի ճանապարհ է։ Ես ասել եմ․ ՀՀ-ն մենք ձեր սարքած թակարդից հանել ենք։ Այն, որ դուք ՀՀ-ն պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց հանել ենք»,-ասաց վարչապետը։ 

Ըստ Փաշինյանի ընդդիմությունը շահագրգռված է պաշտպանել ՀՀ գործող Սահմանադրությունը։

«Ինչու եք պաշտպանում այս Սահմանադրությունը, որովհետև այս Սահմանադրությունը օլիգարխիայի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը մարիոնետային, կոռումպացված դատական համակարգի Սահամանադրություն է, այս Սահմանադրությունը ժողովրդի իշխանությունը արհամարող Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների Սահմանադրություն է»,-ասաց վարչապետը։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ իր գլխավորած քաղաքական թիմը նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը որդեգրել էր դեռ 8 տարի առաջ։ 

«Ձեր ուզածը ինչ է, որ խաղաղություն չլինի, որովհետև պետք է պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք, որ դուք գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք և հիմա ձեր պատասխանատվության ժամը եկել է և դուք հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում»,-ասաց վարչապետը։ 

Արձագանքելով պատգամավոր Ղահրամանյանի հարցին թե արդյո՞ք վարչապետը նման հայտարարություններով սպառնում է իրեն, Փաշինյանը ասաց․ «Այո սպառնում եմ, եթե դուք էլ այդ կոռուպցիոն շղթայի մաս կազմում։ Ոչ թե սպառնում եմ, այլ դուք էլ շատ շուտով բանտում կհայտնվեք, եթե կոռուպցիոն շղթայի մաս եք»։ 

 

Leave a comment