Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին վերաբերվում է որպես գործընկերոջ, որի հետ տարբեր հարցերում ունի համախոհություն
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը գործադրում է առավելագույն ջանքեր, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք մեր առավելագույն ջանքերը գործադրում ենք և, կարծում եմ, լավ ենք անում, որ գործադրում ենք, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա՝ լինի տնտեսական, թե քաղաքական առումով», – նշել է Պապոյանը ճեպազրույցի ժամանակ։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին վերաբերվում է որպես գործընկերոջ, որի հետ տարբեր հարցերում ունի համախոհություն։