Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել

Հորմուզի նեղուցում ADNOC [Abu Dhabi National Oil Company – Աբու Դաբիի ազգային նավթային ընկերություն] ընկերության լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի վիրավորվել է, իսկ մեկը համարվում է անհետ կորած։

«ADNOC Logistics & Services»-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության նավերից մեկի վրա հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյան, երբ այն անցնելիս է եղել Հորմուզի նեղուցով։

«Անձնակազմի մեկ անդամ համարվում է անհետ կորած, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Անձնակազմի մյուս բոլոր անդամները անվտանգ տարհանվել են նավից։ Տասնմեկ նավաստի վնասվածքներ են ստացել և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment