Եվրոպայի հիվանդանոցներում հակաբիոտիկների նկատմամբ կայուն «սուպերբակտերիա» է տարածվում. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հոկտեմբերին Գրոսիի միջնորդությամբ հաջողվեց համաձայնեցնել հրադադարի ութերորդ ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հակաբիոտիկների, այդ թվում՝ նորագույն հակաբիոտիկների նկատմամբ կայուն վտանգավոր «սուպերբակտերիան» սրընթաց տարածվում է Եվրոպայի հիվանդանոցներում։ Politico պարբերականը, հղում անելով հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) զեկույցներին, գրում է Klebsiella pneumoniae բակտերիայից առաջացած վարակների թվի աճի մասին: Այսպիսով, 2019-ից 2025 թվականներին Klebsiella pneumoniae մանրէի բուժման դիմացկուն շտամներով հիվանդների վարակման դեպքերի թիվն աճել է 72%-ով։

Ամենից հաճախ այս մանրէն ազդումէ թոքերի վրա՝ առաջացնելով թոքաբորբ, բայց կարող է նաև հրահրել այլ օրգանների հիվանդություններ:Մանրէի շտամներով առաջացած հիվանդություններից մահացության մակարդակը կազմում է մոտ 40-70%, պարզաբանում է Politico-ն։

ECDC-ն նախազգուշացրել է սանիտարական կանոնակարգերի խիստ պահպանման կարևորության մասին, ինչպիսիք են անձնական պաշտպանիչ սարքավորումների օգտագործումը և տարածքների ախտահանումը: Բժիշկները դա լուրջ սպառնալիք են համարում առողջապահական համակարգի համար։ Այսպես, օրինակ, ԵՄ երկրներից, Նորվեգիայից և Իսլանդիայից տարեկան մոտ 35 հազար մարդ է մահանում այդ բակտերիաների հետևանքով առաջացած հիվանդություններից։

Leave a comment