Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին օրը հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին


ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։


Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։


Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17–18-ը։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական շախմատում։


Կայծակնային շախմատում յուրաքանչյուր հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։


Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։


Նոյեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանն ու Ռիխարդ Ռապորտը կշարունակեն պայքարը։


 

Leave a comment