https://arm.sputniknews.ru/20261118/menq-chenq-uzum-eatm-n-pvokharinel-em-vov-gevvorg-papvojan-109473120.html
Մենք չենք ուզում ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով․ Գևորգ Պապոյան
Մենք չենք ուզում ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով․ Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
Պապոյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T13:09+0400
2026-11-18T13:09+0400
2026-11-18T13:11+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
գևորգ պապոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/16/79723013_0:0:1601:901_1920x0_80_0_0_e0c954d2c68bfb3c98aa7a005b2059e5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը նպատակ չունի Եվրասիական տնտեսական միությունը փոխարինելու Եվրամիությամբ, այլ ձգտում է ավելացնել հայկական ապրանքների արտահանումը երկու շուկաներ էլ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Պապոյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը։«Ես թիրախ ունեմ, որ հաջորդ տարի մենք ավելի շատ արտահանում պիտի ունենանք ԵՄ, ավելի շատ՝ ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի երկրներ, Չինաստան, ամենուր։ Երբևէ այդպիսի հակասություն մենք չենք դրել»,– նշեց նա։Անդրադառնալով արտահանման ներկայիս ցուցանիշներին՝ Պապոյանը հայտնեց, որ այս տարի ԵՄ ուղղությամբ արտահանումն էապես աճել է, մինչդեռ ԵԱՏՄ շուկայում որոշ ապրանքատեսակների մասով նվազում է արձանագրվել։ Նրա խոսքով՝ վերարտահանման ցուցանիշները բացառելու դեպքում իրավիճակն այնքան էլ վատ չէ։Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ-ն միայն ռուսական շուկան չէ, և միության կազմում է նաև Ղազախստանը։ Միաժամանակ նա ընդունեց, որ որոշ դեպքերում տարանցման հետ կապված խնդիրներ կան։«Մեր խնդիրն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այսպես շարունակ։ Որտեղ կստացվի, որտեղ չի ստացվի՝ կյանքը ցույց կտա»,– ասաց Պապոյանը։Ինչպես Հայաստանն իրեն դրեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/16/79723013_0:0:1567:1175_1920x0_80_0_0_3df81035c0689f1ac32916a3b4e67ff5.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, գևորգ պապոյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, գևորգ պապոյան
Պապոյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը նպատակ չունի Եվրասիական տնտեսական միությունը փոխարինելու Եվրամիությամբ, այլ ձգտում է ավելացնել հայկական ապրանքների արտահանումը երկու շուկաներ էլ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխենք ԵՄ-ով։ Մենք ուզում ենք` ԵՄ-ում ավելի շատ վաճառենք, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառենք։ Ես այդտեղ հակասություն չեմ տեսնում»,– մանրամասնեց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը։
«Ես թիրախ ունեմ, որ հաջորդ տարի մենք ավելի շատ արտահանում պիտի ունենանք ԵՄ, ավելի շատ՝ ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի երկրներ, Չինաստան, ամենուր։ Երբևէ այդպիսի հակասություն մենք չենք դրել»,– նշեց նա։
Անդրադառնալով արտահանման ներկայիս ցուցանիշներին՝ Պապոյանը հայտնեց, որ այս տարի ԵՄ ուղղությամբ արտահանումն էապես աճել է, մինչդեռ ԵԱՏՄ շուկայում որոշ ապրանքատեսակների մասով նվազում է արձանագրվել։ Նրա խոսքով՝ վերարտահանման ցուցանիշները բացառելու դեպքում իրավիճակն այնքան էլ վատ չէ։
Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ-ն միայն ռուսական շուկան չէ, և միության կազմում է նաև Ղազախստանը։ Միաժամանակ նա ընդունեց, որ որոշ դեպքերում տարանցման հետ կապված խնդիրներ կան։
«Մեր խնդիրն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այսպես շարունակ։ Որտեղ կստացվի, որտեղ չի ստացվի՝ կյանքը ցույց կտա»,– ասաց Պապոյանը։
Ինչպես Հայաստանն իրեն դրեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջ
ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: