Քաղաքականություն
18.11.2026 | 11:52
Ազգային ժողովում քննարկում են Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեն։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց պետական բյուջեի դեֆիցիտի և արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի ցուցանիշներով։
Կարապետյանը նախարարին հարցրեց, թե դոլարային արտահայտությամբ որքան է կազմում այս տարվա պետական բյուջեի դեֆիցիտը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ տվյալ պահին դժվարանում է հստակ թիվ նշել, սակայն բյուջեի դեֆիցիտը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։
Արձագանքման ընթացքում Կարապետյանը նաև հետաքրքրվեց, թե նախորդ տարվա համեմատ որքանով է վատթարացել Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը։
Հովհաննիսյանը նշեց, որ այդ պահին չի հիշում համապատասխան թվերը՝ հավելելով, որ վիճակագրական տվյալները հրապարակված են։
«Հիմա թվերը այդպես չեմ հիշում. Դուք երևի կամ գիտեք՝ հարցնում եք, ուզում եք իմանալ՝ ես գիտեմ, թե չգիտեմ այդ թվերը, կամ ուզում եք իմանալ, բայց այդ վիճակագրությունը հրապարակված է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան