Քեմբրիջի բառարանը 2026 թվականի բառ է ճանաչել «մարդկային» ածականը

Բաժանորդագրվել

Արհեստական բանականության տարածման ֆոնին լեզվաբանները նշում են «մարդկային» գործոնի նկատմամբ հետաքրքրության վերածնունդը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Քեմբրիջի բառարանը 2026 թվականի բառ է անվանել «մարդկային» (human) ածականը։ Այս ընտրությունը պայմանավորված է արհեստական բանականության զարգացմամբ և մարդու ձեռքով ստեղծվածն ու նեյրոցանցերի գեներացրածը միմյանցից տարբերելու աճող անհրաժեշտությամբ

«Ամբողջ պատմության ընթացքում «մարդկային» ածականն օգտագործվել է մարդուն բնորոշ հատկանիշներն ընդգծելու համար՝ ի հակադրություն կենդանիների և աստվածների (իսկ վերջերս` նաև մեքենաների)», – նշվում է բառարանի կայքում։

Լեզվաբաններն ընդգծել են, որ այն առավել հաճախ կիրառվում է հետևյալ բառակապակցություններում՝ «մարդու գրած» (human-written), «մարդու ստեղծած» (human-generated, human-made)։

Լեզվական տվյալների, ինտերնետային միտումների և որոնման հարցումների վերլուծությունը հաստատել է, որ 2026 թվականը դարձել է մարդկանց սպառած բովանդակության մեջ մարդկային գործոնը վերստին արժևորելու տարի։

2025 թվականին բառարանի վարկածով տարվա բառ էր դարձել «պարասոցիալական» ածականը։

Leave a comment