ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Իրանի կողմից «կեղտոտ ռումբ» կիրառելու տեղեկությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արձագանքել է CNN-ի հրապարակմանը, որի համաձայն՝ Թեհրանը կարող է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակում նախապատրաստել։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այս տեղեկությանը, ապա ես նույնիսկ չեմ մեկնաբանի այն, քանի որ չգիտեմ՝ ով է ձեզ փոխանցում այդ տեղեկությունը։ Սակայն այդ մարդիկ կա՛մ խաբեբաներ ու ստախոսներ են, կա՛մ էլ, եթե նրանց ասածի գոնե կեսը ճիշտ է, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, հանցագործներ են»,- Մանիլայում հայտարարել է Ռուբիոն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն լրջորեն է վերաբերվում հնարավոր հարձակման մասին տեղեկություններին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն։

Leave a comment