ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների հետ առևտրային համաձայնագիր է կնքել և ուղևորվել Չինաստան։
«Ուրախ եմ հայտնել, որ Ֆիլիպինների հետ ձեռք ենք բերել նոր, բոլորովին այլ առևտրային համաձայնություն։ Այն իսկապես նշանակալի իրադարձություն կլինի և, մասնավորապես, մեծ օգուտ կբերի մեր ֆերմերներին ու էներգետիկ ոլորտում գործողներին։
Նախագահ Մարկոսը ուժեղ առաջնորդ է՝ բարձր բարոյական հատկանիշներով և սկզբունքներով օժտված մարդ։ Պատիվ էր հանդիպել նրան, նրա հիանալի կնոջը և որդուն։
Կհանդիպենք Չինաստանում»,- գրել է Թրամփը «Truth Social» հարթակում։