Մասիսում արդեն ճնշումների դեպքեր կան․ Դավիթ Համբարձումյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20261118/masisum-arden-tshnshumneri-depqer-kan-davit-hambardzumjany-arajika-yntrutjunneri-masin-109471235.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586682_133:0:1432:974_1920x0_80_0_0_c02bf50105ccc41d12cb0d21137d95c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մասիս, դավիթ համբարձումյան, ընտրություններ

հայաստան, մասիս, դավիթ համբարձումյան, ընտրություններ

Բաժանորդագրվել

Դավիթ Համբարձումյանն ընդդիմադիր ուժերի աջակցություն է ակնկալում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ավագանու ընտրություններից առաջ արդեն կան ընտրողների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մասիսի նախկին համայնքապետ, այժմ Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը, որը պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններին։

«Վարչական ռեսուրսի կիրառումը չեմ բացառում։ Արդեն դեպքեր ունենք, որ կիրառում են։ Ճնշումների դեպքեր էլ կան, բայց դրանք փաստաթղթավորված չեն, որովհետև մարդիկ հայտարարություններ չեն տվել»,– ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ եթե քարոզարշավի ընթացքում նման դեպքեր արձանագրվեն, իր թիմն անպայման կարձագանքի։ Անդրադառնալով իշխանության ներկայացուցչի՝ Հովհաննես Հակոբյանի հետ մրցակցությանը՝ Համբարձումյանը նշեց, որ չի վախենում վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումից։

«Ինձ ոչ մի բան չի վախեցնում, կներեք էլի էդպես արտահայտվելու համար, եթե մի բանի մեջ մտնում ես, հետևաբար եթե վախով պիտի մտնես, ավելի լավ է՝ չմտնես»,– ասաց նա։

Լրագրողները անդրադարձան նաև համացանցում տարածված տեսանյութին, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանը հանդիպման ժամանակ երեխային հեռախոս նվիրելու խոստում է տալիս։

«Երեխային հեռախոս տալով ընտրություն չեն անում։ Դրանք հին մեթոդներ են»,– արձագանքեց Համբարձումյանը՝ հավելելով, որ ինքը կողմ է արդար և թափանցիկ ընտրություններին։

Նա վստահեցրեց, որ քարոզարշավի ընթացքում փորձելու է պահպանել համերաշխության մթնոլորտը և խուսափել վիրավորական հռետորաբանությունից։

«Փորձելու եմ առավելագույնս այլ խոսույթ ունենալ։ Բայց եթե կեղծիքներ լինեն, կեղծ լուրեր տարածեն կամ փորձեն մեզ արհեստականորեն սևացնել, վստահաբար արձագանքելու ենք։ Սկզբում կհամբերենք, կփորձենք բարյացակամ մթնոլորտը պահել»,– ասաց նախկին համայնքապետը։

Համբարձումյանը համոզված է, որ իր թիմը կկարողանա պաշտպանել ընտրողների քվեն։

«Կարծում եմ՝ տեղերում կպահենք քաղաքացիների քվեն և, Աստծուց առաջ չընկնենք, կհաստատենք մեր հաղթանակը»,– նշեց նա։

Անդրադառնալով մյուս ընդդիմադիր ուժերի աջակցությանը՝ նախկին համայնքապետը նշեց, որ ակնկալում է նրանց աջակցությունը, թեև նրանք Մասիսի ընտրություններում սեփական թեկնածուներ չեն առաջադրել։

«Այո՛, ակնկալում եմ, որ մյուս ընդդիմադիր ուժերը մեզ աջակցում են և աջակցելու են»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել է դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցել «Կառուցող» դաշինքի կազմում։ Կուսակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։

Leave a comment