«Քաչալ Պետո». ՀՌՀ–ի ֆեյսբուքյան էջը կոտրել են

Բաժանորդագրվել

Հանձնաժողովը նշել է, որ ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պնդում է, որ իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են։ ՀՌՀ–ն այդ մասին հայտարարություն է տարածել
Հանձնաժողովը նոյեմբերի 16-ին անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեկնաբանությունների բաժնում օգտատերերից մեկը գրել էր. «Հա, հետո՞»։ ՀՌՀ–ի անունից եղել էր հետևյալ արձագանքը. «Հետո քաչալ Պետո…»։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական ֆեյսբուքյան էջը կոտրել են, որի հետևանքով հանձնաժողովի անունից տեղադրվել են մեկնաբանություններ, նաև փորձեր են կատարվել սահմանափակելու տարբեր հրապարակումների մեկնաբանությունների հնարավորությունը»,– ասված է ՀՌՀ–ի հայտարարությունում։

Հանձնաժողովը նշել է, որ ներքին ուսումնասիրության արդյունքում պարզվել են միջադեպի պատճառները։

ՀՌՀ–ն հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Leave a comment