Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Տիտղոսի համար պայքարը A լիգայից շարունակում են Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Բելգիայի հավաքականները։

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին։ Առաջին հանդիպումները կանցկացվեն 2027թ․ մարտի 25-27-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 28-30-ին։

Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս մրցաշրջանում հանդես էր եկել C լիգայի երկրորդ խմբում, որտեղ 6 խաղից հետո 6 միավորով գրավել էր երրորդ տեղը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment