Պուտինը Չինաստանի ղեկավարին ընկեր է անվանել․ նախագահները տարբեր ձևաչափերով շփվել են (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ծինպինին ընկեր է անվանել APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների ժամանակ։

ՌԴ նախագահը նշել է, որ անկեղծորեն ուրախ է հանդիպել նրա հետ ռուս-չինական բանակցությունները սկսելիս։

Պուտինն ու Սին շարունակել են ռուս-չինական քննարկումներն աշխատանքային նախաճաշի ընթացքում։

Բանակցությունները տևել են երկու ժամից մի փոքր ավելի։

 

Leave a comment