«Հրապարակ». Անհետ կորած զինվորների ծնողները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը համաժողովին

«Հրապարակ». Անհետ կորած զինվորների ծնողները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը համաժողովին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 19-20-ը Երևանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությւնը։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: 

Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, և այն հենց նրանց հարազատներին մխիթարելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ: Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ և առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: 

Օրինակ, փաստաբան Տաթևիկ Սողոյանի անունը, որի քեռին ևս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից: Անհետ կորածների ծնողներից մեկն ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել»։
 

Leave a comment