ՀՀ-ն և ԳԴՀ-ն համաձայնեցրել են պաշտպանական ոլորտում համագործակցության 2027-ի ծրագիրը

Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց արդյունքում կողմերը քննարկել և համաձայնեցրել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են 2026 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Լևոն Այվազյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի զինված ուժերի կերպափոխման գործընթացի ընթացքը։

Հայաստանի և Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները վերահաստատել են փոխգործակցությունն առավել ընդլայնելու և խորացնելու նպատակով համատեղ աշխատանքները շարունակելու իրենց պատրաստակամությունը։

Պաշտպանական ոլորտի երկկողմ խորհրդակցությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Երևանում։

Leave a comment