https://arm.sputniknews.ru/20261118/rdchinastan-haraberutjunnery-kakhvats-chen-hamashkharhajin-mitumneric-si-tsinpin-109462448.html
ՌԴ–Չինաստան հարաբերությունները կախված չեն համաշխարհային միտումներից Սի Ծինփին
ՌԴ–Չինաստան հարաբերությունները կախված չեն համաշխարհային միտումներից Սի Ծինփին
Sputnik Արմենիա
Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան թանկագին ընկեր անվանելով։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T09:56+0400
2026-11-18T09:56+0400
2026-11-18T09:56+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109462607_0:0:1280:720_1920x0_80_0_0_a5f60d1913d25793770e5260c325235f.jpg.webp
ՌԴ–Չինաստան հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային միտումներից։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակՉինաստանի ղեկավարը խորհրդանշական է որակել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը։«Մեր և Ձեր հաստատակամ առաջնորդությամբ չին-ռուսական հարաբերությունները ցանկացած դժվարությունների ու փոթորիկների ժամանակ եղել և մնում են ամուր ու անսասան, ինչպես լեռը»,– ասել է նա։Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային հարթակներում, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները և համատեղ ջանքեր գործադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը արդեն մի քանի տարի անընդմեջ գերազանցում է 200 մլրդ դոլարը։ Նրա գնահատմամբ` այս ցուցանիշը կշարունակի աճել 2026 թվականի արդյունքներով։ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ նախկինում 200 մլրդ դոլար ցուցանիշին հասնելը երկկողմ համագործակցության հիմնական նպատակներից մեկն էր։Պուտինը նաև դրական է գնահատել ռուս-չինական հարաբերությունների դինամիկան՝ նշելով, որ դրանք զարգանում են 25 տարի առաջ ստորագրված բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հիման վրա։Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարդասիրական և կրթական կապերի զարգացմանը։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Շենժենի ռուս-չինական համատեղ համալսարան, որը հիմնադրվել է տասը տարի առաջ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա։Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան անվանելով թանկագին ընկեր։ Նա նաև նշել է Շենժենի արագ զարգացումը, որը, նրա խոսքով, վերածվել է Չինաստանի տնտեսական վերելքի խորհրդանիշի և օրինակելի մոդելի։Բանակցությունները կայացել են նոյեմբերի 18–19-ը Շենչժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։Սա տարեսկզբից Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հինգերորդ շփումն է և չորրորդ անձնական հանդիպումը։ Ավելի վաղ Պուտինը և Սի Ծինփինը տեսակապով էին զրուցել, մայիսին հանդիպել էին Պեկինում, ինչպես նաև զրուցել Ղրղզստանում ՇՀԿ–ի և Հնդկաստանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովների շրջանակում։
չինաստան
2026
Լուրեր
am_HY
Отношения России и Китая имеют широкие перспективы и не подвержены мировой конъюнктуре
Sputnik Արմենիա
Отношения России и Китая имеют широкие перспективы и не подвержены мировой конъюнктуре
2026-11-18T09:56+0400
true
PT0M49S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109462607_191:0:1151:720_1920x0_80_0_0_05f15df0fb951744899d24e8c117dff4.jpg.webp
ռուսաստան, վլադիմիր պուտին, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), видео
Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան թանկագին ընկեր անվանելով։
ՌԴ–Չինաստան հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային միտումներից։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Չինաստանի ղեկավարը խորհրդանշական է որակել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը։
«Մեր և Ձեր հաստատակամ առաջնորդությամբ չին-ռուսական հարաբերությունները ցանկացած դժվարությունների ու փոթորիկների ժամանակ եղել և մնում են ամուր ու անսասան, ինչպես լեռը»,– ասել է նա։
Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային հարթակներում, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները և համատեղ ջանքեր գործադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը արդեն մի քանի տարի անընդմեջ գերազանցում է 200 մլրդ դոլարը։ Նրա գնահատմամբ` այս ցուցանիշը կշարունակի աճել 2026 թվականի արդյունքներով։
ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ նախկինում 200 մլրդ դոլար ցուցանիշին հասնելը երկկողմ համագործակցության հիմնական նպատակներից մեկն էր։
Պուտինը նաև դրական է գնահատել ռուս-չինական հարաբերությունների դինամիկան՝ նշելով, որ դրանք զարգանում են 25 տարի առաջ ստորագրված բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հիման վրա։
Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարդասիրական և կրթական կապերի զարգացմանը։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Շենժենի ռուս-չինական համատեղ համալսարան, որը հիմնադրվել է տասը տարի առաջ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա։
Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան անվանելով թանկագին ընկեր։ Նա նաև նշել է Շենժենի արագ զարգացումը, որը, նրա խոսքով, վերածվել է Չինաստանի տնտեսական վերելքի խորհրդանիշի և օրինակելի մոդելի։
Բանակցությունները կայացել են նոյեմբերի 18–19-ը Շենչժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Սա տարեսկզբից Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հինգերորդ շփումն է և չորրորդ անձնական հանդիպումը։ Ավելի վաղ Պուտինը և Սի Ծինփինը տեսակապով էին զրուցել, մայիսին հանդիպել էին Պեկինում, ինչպես նաև զրուցել Ղրղզստանում ՇՀԿ–ի և Հնդկաստանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովների շրջանակում։