Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած

Երգչուհի Սիրուշոն  հուզիչ անակնկալ է մատուցել իր ընկերոջը՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանին։

Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Ավետ Բարսեղյանի աչքերը փակ տարել է Pregomesh-ի նոր հասցեն՝ Չարենց 28։

Ավետը չի թաքցնում ուրախությունը՝ նշելով, որ այդ տարածքն իր համար շատ հարազատ է, և իրենք նախկինում հաճախ են եղել այնտեղ։

Տեսանյութի ավարտին Սիրուշոն մի գեղեցիկ ու հուզիչ միտք է հնչեցնում՝ ցանկանալով, որ յուրաքանչյուրն իր կողքին ունենա այնպիսի ընկերներ, որոնք անկեղծորեն կուրախանան իր հաջողություններով ու ձեռքբերումներով։

Իսկական ընկերությունը հենց սա է՝ ուրախանալ միմյանց հաջողություններով այնպես, կարծես դրանք սեփական ձեռքբերումները լինեն։

 


Leave a comment