Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները

Քաղաքականություն

17.11.2026 | 21:28

Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որի ընթացքում համաձայնեցվել է 2027 թվականի համագործակցության ծրագիրը։ Այս մասին տեղեկացնուն են ՊՆ-ից։

«Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2026 թվականի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Կողմերը քննարկել և համաձայնեցրել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատանքները համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment