Կիպրոսում այսօր կայացել է ՈւԵՖԱ-ի 2026-2027 թթ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը ։
Հանդիպման 17-րդ րոպեին կարմիր քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արթուր Պետրոսյանը, թիմը խաղը շարունակել է 10 հոգով։
20-րդ րոպեին Կիպրոսի թիմից Ռոմպերտոս Ռոտիսն է գոլի հեղինակ դարձել, 26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Դավթյանը վերականգնել է հաշվի հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Դավիթ Բաթոյանն է գոլ խփել, հանդիպման 46-րդ րոպեին գնդակը դարպասն է ուղարկել Կիպրոսի թիմի անդամ Վլադիմիրոս Սավվան։
Խաղն ավարտվել է 2։2 հաշվով՝ ոչ-ոքի։