Ո՞վ հանդես կգա Սամվել Կարապետյանի կուսակցության ցուցակի առաջին համարում

https://arm.sputniknews.ru/20260216/vov-handes-kga-samvel-karapetjani-kusakcutjan-cucaki-arajin-hamarum-98841439.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98727910_167:0:1500:1000_1920x0_80_0_0_4a9ecc888590dac16e87e39a62e408a8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան

հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալուն պես նախատեսում է տնտեսական 5 կարևոր քայլ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Փետրվարի 12-ին կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Քաղաքական ուժը վստահ է, որ ընտրություններից հետո, երբ «Ուժեղ Հայաստանը» մեծամասնություն ձևավորի, կկարողանան Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխել, ինչը հնարավորություն կտա Կարապետյանին դառնալու վարչապետ։

«Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով»,- գրել է Մելոյանը։

Նա վստահեցրել է՝ իրենց կուսակցությունը ներկայանում է թափանցիկ, ազնիվ և պրոֆեսիոնալ։ Եվս մեկ անգամ հիշեցրել է իրենց տնտեսական քայլերը՝ 300․000 նոր աշխատատեղ, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։

Leave a comment