Կեմերովոյի մարզում Ան-12 ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 17 մարդ

Բաժանորդագրվել

Որպես ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառ է դիտարկվում շարժիչի բռնկումը։

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտակայքում ռազմական Ան-12 ինքնաթիռ է կործանվել: «РЕН ТВ»-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ:

Կուզբասի մարզպետ Իլյա Սերեդյուկը հայտնել է, որ ավիավթարը տեղի է ունեցել Յագունովո գյուղի շրջանում:

«Մարզի կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են պատկան գերատեսչությունների կողմից»,-գրել է նա տելեգրամյան ալիքում:

Օպերատիվ ծառայությունները հայտնում են, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել շարժիչի բռնկումը:

Անձնակազմը մինչև վերջին պահը այրվող ինքնաթիռը հեռացրել է բնակելի հատվածից։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը թռչում էր Նովոսիբիրսկից Կանսկ։

Leave a comment