ՌԴ–ից եկող հոսքերի ընդհատման դեպքում ՀՀ տնտեսությանը զգալի անկում է սպառնում. Թավադյան

https://arm.sputniknews.ru/20261117/rdic-ekvogh-hvosqeri-yndhatman-depqum-hh-tntesutjany-zgali-ankum-e-sparnum-tavadjan-109408786.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108842972_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5694fe88d9cefa0a68f419182c6f27d9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աղասի թավադյան, տնտեսություն, հայաստան, ռուսաստան

աղասի թավադյան, տնտեսություն, հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Տնտեսագետի խոսքով` ՀՀ կենտրոնական բանկն այս պահին չունի բավարար ռեսուրսներ դրամի հավելյալ արժևորումը զսպելու համար, ինչը ևս ստիպել է դիմել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսությունը նման է տուրբո շարժիչով ավտոմեքենայի, որը մեծամասամբ աշխատում է Ռուսաստանից եկող մարդկանց ու կապիտալի հոսքերի հաշվին, սակայն այդ շարժիչը նախատեսված չէ այդչափ ծանրաբեռնվածության համար` արագորեն գերտաքանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական տվեց տնտեսագետ, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը՝ մատնանշելով, որ Հայաստանի ներկայիս տնտեսական աշխուժությունն ու զարգացումն ուղղակիորեն կախված են Ռուսաստանի Դաշնությունից։
Մյուս կողմից, սակայն, արտաքին այդ հոսքերի հանկարծակի դադարեցման դեպքում երկրին սպառնում է տնտեսական զգալի անկում։

Խոսելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրեր առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառների մասին՝ փորձագետը նշեց, որ դա արդյունք է նրա, որ երկրում առկա է պահանջարկով պայմանավորված բավականին մեծ գնաճ։ Պահանջարկի կտրուկ աճն այսօր իր հերթին պայմանավորված է նրանով, որ Հայաստանում զգալիորեն մեծացել է Ռուսաստանից եկող քաղաքացիների հոսքը։

«Դրան զուգահեռ համաշխարհային փոփոխությունների հետևանքով արձանագրվել է դիզելային վառելիքի գների զգալի բարձրացում, ինչպես նաև առկա է գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման վտանգ։ Այս ամենից բացի, կենտրոնական բանկն այս պահին չունի բավարար ռեսուրսներ՝ դրամի հավելյալ արժևորումը զսպելու համար, ինչը ևս ստիպել է դիմել տոկոսադրույքի բարձրացման քայլին»,– ընդգծեց տնտեսագետը։

Անդրադառնալով 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին՝ Թավադյանն ընդգծեց. թե՛ Համաշխարհային բանկը, թե՛ ՀՀ ԿԲ–ն կանխատեսում են 5–5,5 տոկոս աճ, որը Հայաստանի տնտեսության երկարաժամկետ միջին ցուցանիշն է։

«Այսինքն, այլ հավասար պայմաններում և դրսից սպեկուլյատիվ ֆինանսական հոսքերի բացակայության դեպքում տնտեսությունը պետք է աճի հենց այդ շրջանակում, քանի որ հավելյալ աճը կարող է գերտաքացնել տնտեսության շարժիչն ու հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել։ Այնուամենայնիվ, քանի որ 2026 թվականին՝ հատկապես երրորդ եռամսյակում, Ռուսաստանից դեպի Հայաստան արձանագրվել են ինչպես մարդկանց, այնպես էլ կապիտալի զգալի հոսքեր, տարեվերջին տնտեսական աճը կկազմի 7–7,5 տոկոսի շրջանակում՝ հաշվի առնելով նաև տնտեսության որոշակի դանդաղումը»,– վստահեցրեց փորձագետը։

Միաժամանակ Թավադյանը պարզաբանեց, որ 7,5–8 տոկոսանոց տնտեսական աճը միջինացված` ագրեգացված ցուցանիշ է, որը հավասարաչափ չի անդրադառնում բոլոր քաղաքացիների և տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Ըստ նրա` այդ աճը հիմնականում տեսանելի է բանկային–ֆինանսական համակարգում, շինարարության մեջ և հարակից ոլորտներում, մինչդեռ իրական հատվածի առանցքային ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը, 2025 թվականի համեմատ տարեվերջին կգրանցի մոտ 20 տոկոս անկում, այսինքն՝ գյուղատնտեսության ծավալների մոտ մեկ հինգերորդը կկրճատվի։

«Ստացվում է` մեծ ֆինանսական հոսքերի շնորհիվ ընդհանուր տնտեսությունը գրանցում է աճ, սակայն իրականում բանկային համակարգն է դա զգում, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներն ընդհակառակը՝ միջինը 20 տոկոս անկում կտեսնեն»,– նշեց Թավադյանը։

Ամփոփելով իրավիճակը և անդրադառնալով նման տնտեսական աճի վտանգներին՝ փորձագետը շեշտեց` ՀՀ տնտեսությունը զարգանում է հատկապես Ռուսաստանից եկած գումարներով, և հենց դա է պատճառը, որ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է տնտեսության գերտաքացման մասին և բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Թավադյանի խոսքով՝ գլխավոր վտանգն այն է, որ գազի գնի հնարավոր բարձրացման կամ այլ խնդիրների ֆոնին Ռուսաստանից եկող հոսքերը կարող են հանկարծակի դադարել։ Արդյունքում՝ գերտաքացած տնտեսությունը կարող է մեծ անկում ունենալ` հանգեցնելով մի շարք շղթաների խաթարման։

Leave a comment