Ապրիլից վեր Զապորոժիեի ԱԷԿ–ի 15 աշխատակից է մահացել. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել էր Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցների վրա համակարգված հարձակումների մեջ:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այս տարվա ապրիլից ի վեր ուկրաինական հարձակումների հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի 15 աշխատակից է մահացել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է կայանի երկու աշխատակից։ Նոյեմբերի 9-ի առավոտյան Էներգոդարում աշխատանքի գնալիս ուկրաինական հարձակման զոհ է դարձել էլեկտրափականագործներից մեկը, իսկ նոյեմբերի լույս 11-ի գիշերը բնակելի տան վրա հարվածի հետևանքով զոհվել է ԶԱԷԿ-ի ևս մեկ աշխատակից:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել էր Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցների վրա համակարգված հարձակումների մեջ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան երկրներին քննադատել է նման միջադեպերին պատշաճ արձագանք չտալու համար: Զախարովայի խոսքով՝ դա կասկածի տակ է դնում արևմտյան ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե իրենք հավատարիմ են միջուկային անվտանգության սկզբունքներին։

Leave a comment