Հրդեհ է բռնկվել Երևանի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում

Բաժանորդագրվել

Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևանի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։02-ին։ Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը:

Leave a comment