ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց ցուցակը: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով դատախազի Քոնգրեսի անդամներին ուղղված նամակին։ Նշվում է, որ նամակում ներառված են բոլոր նախկին և ներկա պաշտոնյաները կամ քաղաքականապես ազդեցիկ անձինք, որոնց անունները առնվազն մեկ անգամ հիշատակվել են ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էփշտեյնի գործով հրապարակված նյութերում։
Նամակում ներառված է ավելի քան 300 անուն, այդ թվում՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների, Բարաք և Միշել Օբամաների, Քամալա Հարիսի, Ջո Բայդենի, արքայազն Հարրիի, Բիլ Գեյթսի, Վուդի Ալենի, Մարկ Ցուկերբերգի, Բոնոի և Բիյոնսեի անունները։
Գլխավոր դատախազի նամակի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր «գրառումները, փաստաթղթերը, զեկույցները և հետաքննության նյութերը»։