https://arm.sputniknews.ru/20261117/avinjany-haskanum-e-anna-hakvobjani-dzhgvohutjuny-khcanumneri-lutsumner-en-arajarkelu-109434302.html
Ավինյանը հասկանում է Աննա Հակոբյանի դժգոհությունը․ խցանումների լուծումներ են առաջարկելու
Ավինյանը հասկանում է Աննա Հակոբյանի դժգոհությունը․ խցանումների լուծումներ են առաջարկելու
Sputnik Արմենիա
Քաղաքապետի խոսքով` Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է քննարկել ավտոմեքենաների համար երևթեկության սահմանփակումներ։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T13:50+0400
2026-11-17T13:50+0400
2026-11-17T14:03+0400
երևանի քաղաքապետարան
երևան
տիգրան ավինյան
խցանում
աննա հակոբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/1d/97322673_0:84:1600:984_1920x0_80_0_0_881d9ce4ec75902473fc98845050ecf3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դժգոհությունը մայրաքաղաքի խցանումներից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հակոբյանի բարձրացրած խնդրին։Նշենք, որ ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նոյեմբերի 10-ին տեսանյութ էր հրապարակել, որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։ Քաղաքապետի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ կառույցն ինչ պատասխանատվություն ունի խնդրի լուծման հարցում։ Նա կարծիքով` Երևանի քաղաքապետարանից այսօր ակնկալիքներն ավելի մեծ են, քան տարիներ առաջ։«Երևանի քաղաքապետին ժամանակին` մի տաս տարի առաջ, նման հարցադրումներ չէին անում։ Մեզանից ակնկալիքներն ավելի մեծ են, որովհետև մարդիկ տեսնում են, որ մենք կոնկրետ լուծումներ տվել ենք»,– նշեց նա։Անդրադառնալով խցանումների հաղթահարման ծրագրերին՝ Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանը պատրաստվում է առաջարկել համալիր լուծումներ, որոնք կվերաբերեն դպրոցներին, ավտոմեքենաների երթևեկությանը, կանգառներին և ավտոկայանատեղիներին։ՔՊ–ում ընդվզում են Ավինյանի դեմ. «Հրապարակ»Դրանց մի մասը կիրականացվի կառավարության հետ համատեղ և կպահանջի գործող կարգավորումների փոփոխություններ։ Նրա խոսքով՝ լուծումների հանրային քննարկումները նախատեսվում են այս տարի, իսկ գործնական աշխատանքները՝ 2027 թվականին։Քաղաքապետարանը մտադիր է իրականացնել այն փոփոխությունները, որոնց շուրջ հնարավոր կլինի հասնել հանրային համաձայնության։Ավինյանը խցանումների պատճառներից առանձնացրեց մայրաքաղաքում ավտոմեքենաների չափազանց մեծ քանակն ու վարորդների անկանոն երթևեկությունը, որը երբեմն շղթայական խցանումներ է առաջացնում։Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է քննարկել ավտոմեքենաների համար «Եվրո 3», «Եվրո 4», իսկ հետագայում նաև «Եվրո 5» բնապահպանական ստանդարտների ներդրումը։ Նա պարզաբանեց, որ դա չի նշանակում, որ մարդը չի կարողանալու իր ավտոմեքենայով տվյալ վարչական շրջան մտնել, այլ նշանակում է, որ կարողանալու է մուտք գործել որոշակի սահմանափակումներով։Խցանված Երևան. ավագանու ընդդիմադիր անդամը` ՔՊ–ի վարկանիշի և Աննա Հակոբյանի մեսիջների մասին
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/1d/97322673_89:0:1512:1067_1920x0_80_0_0_57933109d75eb12500241e8ca818cbab.jpg.webp
երևանի քաղաքապետարան, երևան, տիգրան ավինյան, խցանում, աննա հակոբյան
երևանի քաղաքապետարան, երևան, տիգրան ավինյան, խցանում, աննա հակոբյան
Քաղաքապետի խոսքով` Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է քննարկել ավտոմեքենաների համար երևթեկության սահմանփակումներ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դժգոհությունը մայրաքաղաքի խցանումներից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հակոբյանի բարձրացրած խնդրին։
«Ես շատ բնական գնահատում ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10 բալանոց խցանումներ, դա իսկապես նյարդայնացնող է։ Նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև ինձ և բոլոր քաղաքացիներին»,– ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ կառույցն ինչ պատասխանատվություն ունի խնդրի լուծման հարցում։ Նա կարծիքով` Երևանի քաղաքապետարանից այսօր ակնկալիքներն ավելի մեծ են, քան տարիներ առաջ։
«Երևանի քաղաքապետին ժամանակին` մի տաս տարի առաջ, նման հարցադրումներ չէին անում։ Մեզանից ակնկալիքներն ավելի մեծ են, որովհետև մարդիկ տեսնում են, որ մենք կոնկրետ լուծումներ տվել ենք»,– նշեց նա։
Անդրադառնալով խցանումների հաղթահարման ծրագրերին՝ Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանը պատրաստվում է առաջարկել համալիր լուծումներ, որոնք կվերաբերեն դպրոցներին, ավտոմեքենաների երթևեկությանը, կանգառներին և ավտոկայանատեղիներին։
Դրանց մի մասը կիրականացվի կառավարության հետ համատեղ և կպահանջի գործող կարգավորումների փոփոխություններ։ Նրա խոսքով՝ լուծումների հանրային քննարկումները նախատեսվում են այս տարի, իսկ գործնական աշխատանքները՝ 2027 թվականին։
Քաղաքապետարանը մտադիր է իրականացնել այն փոփոխությունները, որոնց շուրջ հնարավոր կլինի հասնել հանրային համաձայնության։
Ավինյանը խցանումների պատճառներից առանձնացրեց մայրաքաղաքում ավտոմեքենաների չափազանց մեծ քանակն ու վարորդների անկանոն երթևեկությունը, որը երբեմն շղթայական խցանումներ է առաջացնում։
«Առաջին հերթին հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր։ Տարբեր ուղղություններով այն պետք է կարողանա անխոչընդոտ երթևեկել՝ առավելություն ունենալով մյուս տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ մարդատար ավտոմեքենաների նկատմամբ»,– շարունակեց քաղաքապետը։
Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է քննարկել ավտոմեքենաների համար «Եվրո 3», «Եվրո 4», իսկ հետագայում նաև «Եվրո 5» բնապահպանական ստանդարտների ներդրումը։ Նա պարզաբանեց, որ դա չի նշանակում, որ մարդը չի կարողանալու իր ավտոմեքենայով տվյալ վարչական շրջան մտնել, այլ նշանակում է, որ կարողանալու է մուտք գործել որոշակի սահմանափակումներով։