Այսօր գայթակղություն կա՝ դառնալու կա՛մ Չինաստանի, կա՛մ ԱՄՆ-ի վասալ․ Ֆրանսիայի նախագահ

«Մենք ապրում ենք լիակատար քաոսի աշխարհում, և, իմ կարծիքով, այսօր գայթակղություն կա՝ դառնալու կա՛մ Չինաստանի, կա՛մ ԱՄՆ-ի վասալ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տնտեսական ֆորումի ժամանակ։

Մակրոնի կարծիքով՝ հենց սա է այդ երկու մեծ տերությունների նպատակը։

«Մեր մտադրությունը ոչ թե վասալ դառնալն է, այլ պաշտպանել բազմակողմ աշխարհակարգը, պահպանել ու ամրապնդել մեր ռազմավարական ինքնավարությունը և դառնալ ավելի անկախ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Leave a comment