Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Եվրոպային ուղիղ բանակցություններ սկսել Պուտինի հետ
Եվրոպան պետք է վերադառնա Ռուսաստանի հետ երկխոսության, այլ ոչ թե հույսը դնի Միացյալ Նահանգների վրա, քանի որ Վաշինգտոնը կարող է ընտրել մի ուղղություն, որը կհանգեցնի մայրցամաքի ազդեցության ոլորտների նոր բաժանման։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ Financial Times-ին տված հարցազրույցում արված հայտարարությանը։
Ֆինլանդիայի նախագահը խոստովանել է, որ ամերիկացի բանակցողները արժանի են գովասանքի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նախկինում դադարեցված բանակցությունները վերսկսելու համար:
Նա նաև նշել է Վաշինգտոնի աջակցությունը Եվրոպայի մասնակցությանը առաջիկա բանակցություններին:
Սակայն, ըստ Ստուբի, սա չի նշանակում, որ Եվրոպան պետք է շարունակի հույսը դնել ԱՄՆ-ի վրա Մոսկվայի հետ հարաբերություններում։