Ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը. Ռուբինյանը պաշտպանեց Ավինյանին

https://arm.sputniknews.ru/20261117/es-chem-hamarum-vor-na-tapalel-e-erevani-karavarumy-rubinjany-pashtpanec-avinjanin-109429492.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768229_89:0:1512:1067_1920x0_80_0_0_56bd872c34e7f727b7a7b90ab8ed4e87.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն ռուբինյան, տիգրան ավինյան

ռուբեն ռուբինյան, տիգրան ավինյան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր քաղաքի խցանումները՝ անուղղակի կերպով մեղադրելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալել է քաղաքի կառավարումը։ Այդ մասին նա այսօր ասաց խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի խոսքերին։

Նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում քննադատել էր Երևանի խցանումներն ու քաղաքային երթևեկության կազմակերպումը։ Նա ընդգծել էր, թե նոր շենքերի ու թաղամասերի կառուցմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ճանապարհային ցանցը։ Երեկ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի խցանումների պատճառներին, նշել էր, որ դրանք պայմանավորված են նաև ավտոմեքենաների թվի կտրուկ աճով և երթևեկության մշակույթով։ Նա հակադարձել էր նորակառույց շենքերի՝ խցանումների պատճառ լինելու մասին տեսակետին։

«Տիկին Հակոբյանը բարձրացրել է հարց խցանումների մասին, այդ խցանումների մասին խոսում են բոլորը։ Ինչ վերաբերում է Ավինյանին, ո՛չ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը, կարծում եմ՝ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում, և կարծում եմ՝ կշարունակի բերել»,- նշեց ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ նորմալ է, որ տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ են հայտնում խցանումների մասին, քաղաքապետարանի խնդիրն է նաև տարբեր մոտեցումներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն։

Ըստ Ռուբիինյանի` սա անխուսափելի խնդիր է զարգացող քաղաքի համար, միաժամանակ խնդիր է, որի համար պետք է լուծում գտնել։

Leave a comment