Եթե շինարարություն է, նշանակում է՝ կա դրա պահանջարկը. Գրիգորյան

Եթե շինարարություն է, նշանակում է՝ կա դրա պահանջարկը. Գրիգորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստում անդրադարձել է մայրաքաղաքում տեղի ունեցող շինարարության ընթացքին՝ նշելով, որ դրա պահանջարկը կա․

«Ոչ ոք ուղղակի շենքեր չի կառուցում։ Եթե շենքերը կառուցվում են այլ վարչական շրջաններում, ոչ կենտրոնում, այնպես չի, որ այդ դեպքերում խցանումներ չեն առաջանում, որովհետև այլ վարչական շրջաններից մարդիկ ամեն օր առավոտյան գալիս են կենտրոն»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ կան դեպքեր, որոնց մասին բացահայտ սուտ են խոսում. «Գիտե՞ք՝ դա որ դեպքերն են․ երբ մենք խոսում ենք այն մասին, որ պետք է լինի հնարավորություն՝ մարզերից տեղափոխվելիս ավտոմեքենան կանգնացնել ու օգտվել հանրային տրանսպորտից, իսկ հանրային դաշտում դա ներկայացվում է, թե սահմանափակելու են, արգելելու են։ Ձեր արածը, տրամաբանության տեսանկյունից, նման է ահաբեկչությանը, քանի որ մարդկանց ահաբեկում եք»,-ընդգծել է Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խցանումները ստեղծվում են արհեստական և արգելված կայանումների դեպքում։

Leave a comment