44-օրյա պատերազմի վերաբերյալ Ալիևի և մեր ընդդիմության գնահատականները 100 տոկոսով նույնն են. Ռուբինյան

44-օրյա պատերազմի վերաբերյալ Ալիևի և մեր ընդդիմության գնահատականները 100 տոկոսով նույնն են. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

44-օրյա պատերազմի վերաբերյալ Իլհամ Ալիևի և մեր ընդդիմության գնահատականները 100 տոկոսով նույնն են: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նախօրեին խորհրդարանի քննարկմանը ներկայացրած «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան խմբակցության» համատեղ հայտարարությանը՝ կապված Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղբանտարկյալների հետ:

«Մեր գնահատականները 100 տոկոսով ուրիշ են: Օրինակ՝ մենք ասում ենք, որ հակառակ կողմն է սկսել ռազմական գործողությունները, պատերազմը և այսպես շարունակ: Ի՞նչ են ասում ադրբեջանական կողմը և «Դաշնակցությունը», ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը. ասում են, որ Նիկոլ Փաշինյանը սադրեց պատերազմը: Ադրբեջանական կողմը և ընդդիմադիրները, այդ թվում և «Դաշնակցությունը» ասում են՝  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ», և դրանով սադրեց պատերազմը: Հետևաբար 44-օրյա պատերազմի սկզբի վերաբերյալ գնահատականներում «Դաշնակցությունը», «Հայաստան» խմբակցությունը և «Ուժեղ Հայաստանը» 100 տոկոս համընկնում ունեն Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ»,-ասաց Ռուբինյանը և հարցրեց. «Ինչո՞ւ է այսպես: Ո՞ւմ հրահանգով եք դուք Հայաստանին մեղադրում պատերազմ հրահրելու մեջ: Ո՞վ է ձեզ հրահանգել Հայաստանին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ և մաքրագործել պատերազմը իրական սանձազերծողներին»,-ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին հայտարարությունը ԱԺ-ում քննարկելու կոչերին Ռուբինյանը նշեց, որ նման դեպքում ճիշտ է որդեգրել փոխադարձության սկզբունքը:

«Մենք կողմ ենք քվեարկում որպեսզի թեկուզ այն հայտարարությունների նախագծերը, որոնց մենք դեմ ենք՝ մտնեն օրակարգ, դուք էլ կողմ եք քվերակում նոր Սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովրդին քննարկման հնարավորություն տաք»,-ասաց ԱԺ նախագահը:

Leave a comment