Քաղաքականություն
16.11.2026 | 23:01
Amazon MGM ստուդիան ընտրել է 007 գործակալ Ջեյմս Բոնդին մարմնավորող նոր դերակատարին։ Նա կլինի բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը։ Այս մասին հաղորդվում է նախագծի պաշտոնական X-ի միկրոբլոգում։
2000-ականների սկզբից Ջեյմս Բոնդի դերը մարմնավորել է Դենիել Քրեյգը։ Նա այդ դերը կատարել է հինգ ֆիլմում, որոնցից վերջինն էկրան է բարձրացել 2021 թվականին։
Նոր Բոնդի դերի հավակնորդների թվում, բացի Ռոբերտ Պատինսոնից, նշվում էին նաև Նիկոլաս Հուլթն ու Քալում Թերները։
Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսորը կլինի Դենի Վիլնյովը, իսկ սցենարը կգրի Սթիվեն Նայթը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի