Ֆրանսիական սուպերմարկետների վրա կիբեռհարձակման հետևում կանգնած է Իսրայելը. «Tasnim»

https://arm.sputniknews.ru/20261116/fransiakan-supermarketneri-vra-kiberhardzakman-hetevum-kangnats-e-israjely-tasnim-109416806.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/12/103609130_409:0:1500:818_1920x0_80_0_0_10f82e9b11e49c9698030e609cac0297.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, իրանի իսլամական հանրապետություն, կիբեռհանցագործություն, խանութ, իսրայել

ֆրանսիա, իրանի իսլամական հանրապետություն, կիբեռհանցագործություն, խանութ, իսրայել

Բաժանորդագրվել

Գործակալությունը վկայակոչում է մի խումբ տեխնիկական մասնագետների անցկացրած հետաքննության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրանական «Tasnim» գործակալությունը Իսրայելին մեղադրել է Ֆրանսիայում սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա կիբեռհարձակման կազմակերպման մեջ, որի պատասխանատվությունը Փարիզն ավելի վաղ դրել էր Թեհրանի վրա:

Լրատվամիջոցի տվյալներով՝ սառնարանների և սառնարանային պահեստների վրա հարձակման հանգամանքներն ուսումնասիրած փորձագետները եկել են այն եզրակացության, որհավանական է՝ Իսրայելը մեղսակից է հարձակմանը: Գործակալության պնդմամբ՝ իսրայելական կողմը միաժամանակ տեղեկատվական արշավ է ծավալել, որպեսզի տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդի Իրանի վրա:

Վերլուծության արդյունքումմասնագետները պարզել են, որ հարձակման են ենթարկվել դանիական «Danfoss» արտադրողի հնացած կարգավորիչ սարքերը։Ուղղակիորեն միացված լինելովինտերնետին՝ դրանքանվտանգության թարմացումներ չէին ստանում: Ավելին, սարքերի մեծ մասում ադմինիստրատորի գաղտնաբառը կարող էր բացահայտվել ընթացիկ ամսաթվի հիման վրա:

«Tasnim»-ը նշում է, որ այդ սարքերի խոցելի վիճակը հայտնի էր ավելի վաղ և հնարավոր էր դարձնում մասշտաբային կիբեռհարձակման իրականացումը նույնիսկ առանց պետական կառույցների ներգրավման: Ընդ որում, հայտնաբերված խոցելիությունները միաժամանակ օգտագործելու եղանակները նախկինում հրապարակայնորեն ցուցադրել էր իսրայելական Claroty կիբերանվտանգության ընկերությունը։

Գործակալությունը նաև հարց է տալիս, թե ինչու մինչև հարձակումը «Claroty»-ն ֆրանսիական կիբեռանվտանգության ծառայություններին չի տեղեկացրել հայտնաբերված խնդիրների մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի իշխանություններն Իրանին մեղադրել էին հոկտեմբերին սուպերմարկետների սառնարանային սարքավորումների վրա լայնածավալ կիբեռհարձակման մեջ, որը Փարիզը վերագրել էր իրանական ԻՀՊԿ-ի հետ կապված հաքերային խմբավորմանը։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր ֆրանսիական կողմի մեղադրանքները։

Leave a comment