Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին

Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամփոփվել է «Բանավիճում են երիտասարդները» ծրագիրը, որի շրջանակում ուսանողները բանավիճել են «Ընտանեկան բռնության դեպքերով պատժի խստացումն արդարացված է» թեմայի շուրջ՝ ներկայացնելով իրենց փաստարկներն ու հակափաստարկները։ Բանավեճի մասնակիցներին գնահատել է մասնագիտական ժյուրին։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, տիկին Աննա Հակոբյանը և այլ հյուրեր։

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նախարար Սրբուհի Գալյանը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումներում՝ նախարարը նշել է , որ Արդարադատության նախարարությունը երիտասարդների ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում և «Բանավիճում են երիտասարդները» այդ ծրագրերից մեկն է։

Եզրափակչում՝ թեմայի շուրջ, բանավիճել են Ռուս-Հայկական և Երևանի պետական համալսարանները:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը «Լավագույն բանախոս» անվանակարգում պարգևատրել է Ռուս-Հայկական համալսարանի թիմի ներկայացուցչին։

Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը։

Միջոցառման փակման խոսքով հանդես է եկել տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ բռնության դեմ պայքարը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնելու փաստարկված խոսքի, քննադատական մտածողության և հանրային քննարկումներում ներգրավվելու հմտությունները՝ խթանելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը

Leave a comment