Ուիտկոֆը և Քուշները փնտրում են ՌԴ-ի և Ուկրաինայի համար ընդունելի պայմաններ. Ուիթաքեր

https://arm.sputniknews.ru/20261116/uitkvofy-ev-qushnery-pntrum-en-rd-i-ev-ukrainaji-hamar-ynduneli-pajmanner-uitaqer-109413056.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/19/97247180_0:0:2732:2048_1920x0_80_0_0_b006a58066d17bc42e8aa93d93500d5e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, ռուսաստան, ուկրաինա, ամն

ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, ռուսաստան, ուկրաինա, ամն

Բաժանորդագրվել

Դիվանագետն ընդգծել է, որ վերջնական համաձայնագիրը պետք է լինի որպես միասնական փաստաթուղթ և ստանա բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների հավանությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշներն աշխատում են Ուկրաինայումհակամարտության կարգավորման պայմանների համաձայնեցման ուղղությամբ, որոնք կարող էին ընդունելի լինել Մոսկվայի և Կիևի համար: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։

Նրա խոսքով՝ ամերիկյան ներկայացուցիչները ձգտում են փոխզիջումայինառաջարկներ մշակել, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար։

«Սթիվն ու Ջարեդն իսկապես ջանասիրաբար աշխատում են, որպեսզի մշակեն մի շարք պայմաններ, որոնց կարող են երկու կողմերը համաձայն լինել», — նշել է Ուիթաքերը:

Դիվանագետն ընդգծել է, որ վերջնական համաձայնագիրը պետք է լինի որպես միասնական փաստաթուղթ և ստանա բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների հավանությունը:

Նա նաև հնարավոր է համարել կարգավորման նոր նախաձեռնությունների և տարբերակների ի հայտ գալը, սակայն ընդգծել է, որ պայմանավորվածության ձեռքբերումն անհնար է առանց Ռուսաստանի և Ուկրաինայի համաձայնության:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնեցրել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման օրակարգի մի շարք հարցեր: Բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում: Հանդիպման թեմաներից մեկը կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։

Leave a comment