ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս լրագրողների, բլոգերների, քաղաքագետների նկատմամբ

ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հակառուսական «սև ցուցակում» է ներառել 30 լրագրողների, բլոգերների և քաղաքական վերլուծաբանների, ինչպես նաև մեկ ընկերության՝ պատճառաբանելով, որ նրանց տեղեկատվական գործունեությունը «ապակայունացնող է»։

Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուսական 12 այլ ընկերությունների նկատմամբ․ դրանք նավթավերամշակման գործարաններ են,  նավթամթերք  արտադրող ձեռնարկություններ, բանկեր։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց մուտքը ԵՄ արգելվում է։ Պատժամիջոցները ենթադրում են նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների սառեցում, ինչպես նաև «սև ցուցակում» ընդգրկված անձանց կամ կազմակերպությունների հետ եվրոպական ընկերությունների համագործակցության արգելք։

Leave a comment