ԱՄՆ–ում նոր միջուկային ռումբ են ստեղծում. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Նոր ավիառումբի տեխնիկական բնութագրերն ու նշանակությունը առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում 35 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնի է դարձել նոր՝ B94 միջուկային ավիառումբի մասին, որը ենթադրաբար նախատեսված է խոր տեղակայված ստորգետնյա օբյեկտների խոցման համար: Այս մասին հայտնում է «The War Zone» (TWZ) կայքը։

B94 ինդեքսը հիշատակվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ 2027 ֆինանսական տարվա ֆինանսավորման մասին օրինագծին կից Սենատի հատկացումների հանձնաժողովի բացատրական գրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ համապատասխան ծրագրի համար նախատեսված է 77,108 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում։

Նոր ավիառումբի տեխնիկական բնութագրերն ու նշանակությունը առայժմ պաշտոնապես չեն բացահայտվել։ TWZ-ի ենթադրությամբ՝ խոսքը կարող է վերաբերել օդային բազավորման միջուկային զենքի փոխադրման հակաբունկերային համակարգին (NDS-A), որը մշակվում է հատուկ պաշտպանված ստորգետնյա կառույցների ոչնչացման համար:

Լրատվամիջոցը նման սպառազինության հայտնվելը կապում է ԱՄՆ պոտենցիալ հակառակորդների ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքի ընդլայնման հետ։ Մասնավորապես խոսքը պաշտպանված հրամանատարական կետերի, հրթիռային հորանների և այլ ռազմավարական օբյեկտների կառուցման և արդիականացման մասին է։

TWZ-ը նշում է, որ 1991 թվականին սառը պատերազմի ավարտից հետո, երբ դադարեցվեց B90 միջուկային ավիառումբի մշակումը, սա առաջին դեպքն է, որ նոր ինդեքս է շնորհվում որևէ զենքի: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն հիմնականում զբաղվել է գոյություն ունեցող զինամթերքի արդիականացմամբ:

ԱՄՆ-ն և Իրանը նախնական պայմանավորվածության են մոտեցել միջուկային գործարքի վերաբերյալ. ԶԼՄ

Leave a comment