https://arm.sputniknews.ru/20261116/ruben-vardanjanin-baqvum-pahely-hajeri-nvastacman-akti-sharunakutjunn-e-tandiljan-109408352.html
Ռուբեն Վարդանյանին Բաքվում պահելը հայերի նվաստացման ակտի շարունակությունն է. Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանին Բաքվում պահելը հայերի նվաստացման ակտի շարունակությունն է. Թանդիլյան
Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T20:37+0400
2026-11-16T20:37+0400
2026-11-16T20:37+0400
մանե թանդիլյան
տեսանյութեր
ռուբեն վարդանյան
բաքու
բանտ
գերի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109397364_0:0:1281:720_1920x0_80_0_0_f50d6f9423f520b36b87fd27eb33ad27.jpg.webp
Արցախի նախկին պետնախարար, բարերեր, գործարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում պահելը հայ ժողովրդի հանդեպ նվաստացման ակտի շարունակությունն է։ «Աբովյան Time»-ի եթերում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ձեր ամենապատվարժան բարերարներից, ամենապատվարժան հայերից մեկին, ով ամբողջ աշխարհում հայկականություն է տարածել, մենք պահելու ենք Բաքվի բանտում, և դուք՝ ձեր իշխանությունը, ոչինչ չի կարող անել»։ Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես ապտակ է հայ ժողովրդի արժանապատվությանը»,- նշեց Թանդիլյանը՝ ընդգծելով, որ բոլորը միասին պետք է պահանջեն Բաքվում պահվող բոլոր հայորդիների վերադարձը։Նրա խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների հանդեպ ունեցած ամենայն հարգանքին, Ռուբեն Վարդանյանի մասշտաբի հայի նկատմամբ նման վերաբերմունքով փորձ է արվում նսեմացնել ողջ հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն։Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին՝ Թանդիլյանը նշեց, որ այն մտահոգիչ է։ Նրա խոսքով՝ Վարդանյանը դեռ սկզբից առողջական խնդիրներ է ունեցել, իսկ բանտում գտնվելը հանգեցրել է դրանց վատթարացմանը։Թանդիլյանի խոսքով՝ գերիների ընտանիքների համար առանձնահատուկ կարևորություն ունի հարազատներին անձամբ տեսնելու` տեսազանգով շփվելու հնարավորությունը, քանի որ հեռախոսազրույցը չի կարող փոխարինել դրան։«Դուք գիտեք, որ կան ընտանիքներ, ովքեր երկար ժամանակ՝ արդեն տարուց ավելի, չեն տեսել իրենց հարազատին, իսկ տեսնելը մեկ այլ բան է, քան լսել-խոսելը։ Իրականում էական տարբերություն կա, որովհետև դու արտաքինից էլ ստանում ես ազդակներ, թե ինչպիսի վիճակում է նա գտնվում, և հետևաբար տեսակցությունը այլ բան է, քան զանգը։ Զանգեր լինում են տարբեր հաճախականությամբ, Ռուբենը ուժեղ է և միշտ ասում է, որ նորմալ է, կարգին է, բայց այնտեղ նորմալ ու կարգին բառերը ամենևին տեղին չեն»,- ընդգծեց Թանդիլյանը։Մանրամասն՝ տեսանյութում։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109397364_125:0:1085:720_1920x0_80_0_0_ef1ecb4e1dda9ed2386ad969cffa8d65.jpg.webp
մանե թանդիլյան, տեսանյութեր, ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, գերի, видео
մանե թանդիլյան, տեսանյութեր, ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, գերի, видео
Մանե Թանդիլյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին։
Արցախի նախկին պետնախարար, բարերեր, գործարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում պահելը հայ ժողովրդի հանդեպ նվաստացման ակտի շարունակությունն է։ «Աբովյան Time»-ի եթերում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ձեր ամենապատվարժան բարերարներից, ամենապատվարժան հայերից մեկին, ով ամբողջ աշխարհում հայկականություն է տարածել, մենք պահելու ենք Բաքվի բանտում, և դուք՝ ձեր իշխանությունը, ոչինչ չի կարող անել»։ Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես ապտակ է հայ ժողովրդի արժանապատվությանը»,- նշեց Թանդիլյանը՝ ընդգծելով, որ բոլորը միասին պետք է պահանջեն Բաքվում պահվող բոլոր հայորդիների վերադարձը։
Նրա խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների հանդեպ ունեցած ամենայն հարգանքին, Ռուբեն Վարդանյանի մասշտաբի հայի նկատմամբ նման վերաբերմունքով փորձ է արվում նսեմացնել ողջ հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին՝ Թանդիլյանը նշեց, որ այն մտահոգիչ է։ Նրա խոսքով՝ Վարդանյանը դեռ սկզբից առողջական խնդիրներ է ունեցել, իսկ բանտում գտնվելը հանգեցրել է դրանց վատթարացմանը։
«Բնական է, որ գտնվում է շատ ծանր վիճակում․ նա ի սկզբանե ուներ առողջական խնդիրներ, և դրանցով հանդերձ այնտեղ գտնվելը, բնական է, որ կունենար վատթարացումներ։ Այս ընթացքում անգամ հնարավոր չի լինում նրա հետ տեսաձայնագրությունների միջոցով շփվել, ինչը հուշում է, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան մենք կարողանում ենք պատկերացնել»,- նշեց նա։
Թանդիլյանի խոսքով՝ գերիների ընտանիքների համար առանձնահատուկ կարևորություն ունի հարազատներին անձամբ տեսնելու` տեսազանգով շփվելու հնարավորությունը, քանի որ հեռախոսազրույցը չի կարող փոխարինել դրան։
«Դուք գիտեք, որ կան ընտանիքներ, ովքեր երկար ժամանակ՝ արդեն տարուց ավելի, չեն տեսել իրենց հարազատին, իսկ տեսնելը մեկ այլ բան է, քան լսել-խոսելը։ Իրականում էական տարբերություն կա, որովհետև դու արտաքինից էլ ստանում ես ազդակներ, թե ինչպիսի վիճակում է նա գտնվում, և հետևաբար տեսակցությունը այլ բան է, քան զանգը։ Զանգեր լինում են տարբեր հաճախականությամբ, Ռուբենը ուժեղ է և միշտ ասում է, որ նորմալ է, կարգին է, բայց այնտեղ նորմալ ու կարգին բառերը ամենևին տեղին չեն»,- ընդգծեց Թանդիլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։