Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo», «Renault» մակնիշների բեռնատարները և «Opel Astra» մակնիշի մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra»-ն մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը՝ անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։