https://arm.sputniknews.ru/20261116/hajtni-e-vladimir-putinsi-tsinpin-handipmany-vovqer-klinen-rd-patvirakutjan-kazmum-109410267.html
Հայտնի է` Վլադիմիր Պուտին–Սի Ծինփին հանդիպմանը ովքեր կլինեն ՌԴ պատվիրակության կազմում
Հայտնի է` Վլադիմիր Պուտին–Սի Ծինփին հանդիպմանը ովքեր կլինեն ՌԴ պատվիրակության կազմում
Sputnik Արմենիա
Բանակցությունները կսկսվեն ընդլայնված կազմով։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T19:58+0400
2026-11-16T19:58+0400
2026-11-16T19:58+0400
ռուսաստան
չինաստան
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107889810_0:74:3072:1802_1920x0_80_0_0_c5cd6773c67b17569277fe6233d2b4b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցություններին ՌԴ-ից կմասնակցի ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված կլինեն կառավարության անդամներ, խոշորագույն ընկերությունների և բանկերի ղեկավարներ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Պուտինը մտադիր է մասնակցել Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում: Միջոցառման շրջանակում հանդիպում է նախատեսված Սի Ծինփինի հետ։Ուշակովի խոսքով՝ բանակցությունները կսկսվեն ընդլայնված կազմով: Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովան և Դմիտրի Չեռնիշենկոն, փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը և էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը:Ռուսաստանի նախագահի աշխատակազմից բանակցություններին կմասնակցեն աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Բացի այդ, պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն «Ռոսատոմ», «Ռոսկոսմոս» և «ВЭБ.РФ» պետական կորպորացիաների և «Սբերբանկի» ղեկավարները, ինչպես նաև Արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:Բանակցությունների մասնակիցների թվում Ուշակովը նշել է նաև գործարար Օլեգ Դերիպասկային, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին, բնական գազ արդյունահանող «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինային, «Դելովայա Ռոսիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսեյ Ռեպիկին և «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինին:
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107889810_177:0:2908:2048_1920x0_80_0_0_1c6a29923dafc0f1a695a0da103837e5.jpg.webp
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Բանակցությունները կսկսվեն ընդլայնված կազմով։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցություններին ՌԴ-ից կմասնակցի ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված կլինեն կառավարության անդամներ, խոշորագույն ընկերությունների և բանկերի ղեկավարներ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը մտադիր է մասնակցել Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում: Միջոցառման շրջանակում հանդիպում է նախատեսված Սի Ծինփինի հետ։
Ուշակովի խոսքով՝ բանակցությունները կսկսվեն ընդլայնված կազմով: Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովան և Դմիտրի Չեռնիշենկոն, փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը և էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմից բանակցություններին կմասնակցեն աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Բացի այդ, պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն «Ռոսատոմ», «Ռոսկոսմոս» և «ВЭБ.РФ» պետական կորպորացիաների և «Սբերբանկի» ղեկավարները, ինչպես նաև Արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
Բանակցությունների մասնակիցների թվում Ուշակովը նշել է նաև գործարար Օլեգ Դերիպասկային, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին, բնական գազ արդյունահանող «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինային, «Դելովայա Ռոսիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսեյ Ռեպիկին և «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինին: