Ֆուտբոլի Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Էմանուելե Ռաոն տպավորիչ գոլի հեղինակ է դարձել Պորտուգալիայի հասակակիցների դեմ խաղում:
Էլիտ Լիգայի խաղում 20-ամյա ֆուտբոլիստը 22-րդ րոպեին խփել է իտալացիների միակ ու հաղթական գոլը:
Էմանուելե Ռաոն վարձավճարով հանդես է գալիս իտալական «Պիզայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»:
Դավիթ Եղիազարյան