https://arm.sputniknews.ru/20261116/hhum-nerdrvel-e-taratsashrjanum-arajin-angivografik-hamakargy-109407783.html
ՀՀ–ում ներդրվել է տարածաշրջանում առաջին անգիոգրաֆիկ համակարգը
ՀՀ–ում ներդրվել է տարածաշրջանում առաջին անգիոգրաֆիկ համակարգը
Sputnik Արմենիա
Սարքը օգնում է բժշկին վերլուծել արյունատար անոթների հետազոտման՝ անգիոգրաֆիայի տվյալները, որոնք ստացվում են եռաչափ և քառաչափ վիզուալիզացիայի միջոցով՝ դրանք… 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T18:53+0400
2026-11-16T18:53+0400
2026-11-16T18:53+0400
հայաստան
սիրտ
առողջություն
«նաիրի» բժշկական կենտրոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109402449_0:150:1600:1050_1920x0_80_0_0_86b889d29d8d41c94396d48d3010271b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ներդրվել է արհեստական բանականության համատեղմամբ աշխատող` տարածաշրջանում առաջին անգիոգրաֆիկ սարքը, որը նախատեսված է սրտի և անոթների վրա նվազագույն ինվազիվ միջամտությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը նոր սիրտ-անոթային կենտրոնի բացման ժամանակ։Նրա խոսքով՝ սարքավորումները նախատեսված են սրտաբանության, ինտերվենցիոն ռադիոլոգիայի և անոթային վիրաբուժության նվազագույն ինվազիվ միջամտությունների ախտորոշման և իրականացման համար: Համակարգը թույլ է տալիս մի քանի միլիվայրկյանում և նվազագույն ճառագայթմամբ ստանալ բարձրորակ պատկերներ:«Ճառագայթային անվտանգությունը չափազանց կարևոր նշանակություն ունի անգիոգրաֆիկ լաբորատորիաների համար։ Այս սարքավորումների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել ճառագայթային ազդեցությունը ինչպես բուժառուների, այնպես էլ բուժանձնակազմի վրա, որոնք մշտապես աշխատում են ռենտգեն վիրաբուժության ոլորտում», – պարզաբանեց Ծատուրյանը։Սարքը համալրված է ծրագրերով, որոնք թույլ են տալիս իրականացնել ոչ միայն սրտի կորոնար անոթների, այլև գլխուղեղի, աորտայի և դրա ճյուղերի, պերիֆերիկ զարկերակների բարդ հետազոտություններ ու միջամտություններ։Բացի այդ, համակարգն ունի էմբոլիզացիա իրականացնելու համար ծրագրային ապահովում։ Էմբոլիզացիան պրոցեդուրա է, որը կիրառվում է մասնավորապես զարգացած անոթային ցանցով բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ։«Սարքը համալրված է նաև էմբոլիզացիաների իրականացման և առիթմոլոգիական ինտերվենցիոն միջամտությունների համար նախատեսված ծրագրերով», — նշեց սրտաբանը:Ծատուրյանի խոսքով՝ նոր համակարգի առանցքային առանձնահատկությունը արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումն է, որի միջոցով բժիշկը կարողանում է վերլուծել անգիոգրաֆիկ պատկերները, որոնք ստացվել են եռաչափ և քառաչափ պատկերման միջոցով՝ բարձրացնելով դրանց հստակությունը։ Ընդ որում` պատկերների բարձր որակը ստանում են ռենտգենյան ճառագայթման ցածր դոզայի դեպքում:Սրտաբանը հիշեցրեց, որ սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, թեև առկա են ախտորոշման, բուժման և կանխարգելման առաջադեմ մեթոդներ: Միաժամանակ նման հիվանդությունները ավելի հաճախ են հայտնաբերվում երիտասարդ հիվանդների մոտ։Նոր սարքավորումն ընդլայնում է նման միջամտությունների հնարավորությունները և նպաստում ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ինտերվենցիոն բժշկության զարգացմանը:Ծատուրյանը նաև կարծում է, որ այս ուղղության զարգացումը կարող է մեծացնել Հայաստանում բժշկական զբոսաշրջության գրավչությունը։ Նրա խոսքով՝ կորոնար միջամտությունների և սրտի կառուցվածքային հիվանդությունների բուժման արժեքը երկրում զգալիորեն ցածր է, քան Եվրոպայում: Եվս մեկ առավելություն է սպասման երկար հերթերի բացակայությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109402449_0:0:1600:1200_1920x0_80_0_0_26a09884a9d15d639915ec8b901fa209.jpg.webp
հայաստան, սիրտ, առողջություն, «նաիրի» բժշկական կենտրոն
հայաստան, սիրտ, առողջություն, «նաիրի» բժշկական կենտրոն
Սարքը օգնում է բժշկին վերլուծել արյունատար անոթների հետազոտման՝ անգիոգրաֆիայի տվյալները, որոնք ստացվում են եռաչափ և քառաչափ վիզուալիզացիայի միջոցով՝ դրանք դարձնելով ավելի պարզ և տեսողական:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ներդրվել է արհեստական բանականության համատեղմամբ աշխատող` տարածաշրջանում առաջին անգիոգրաֆիկ սարքը, որը նախատեսված է սրտի և անոթների վրա նվազագույն ինվազիվ միջամտությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը նոր սիրտ-անոթային կենտրոնի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ սարքավորումները նախատեսված են սրտաբանության, ինտերվենցիոն ռադիոլոգիայի և անոթային վիրաբուժության նվազագույն ինվազիվ միջամտությունների ախտորոշման և իրականացման համար: Համակարգը թույլ է տալիս մի քանի միլիվայրկյանում և նվազագույն ճառագայթմամբ ստանալ բարձրորակ պատկերներ:
«Ճառագայթային անվտանգությունը չափազանց կարևոր նշանակություն ունի անգիոգրաֆիկ լաբորատորիաների համար։ Այս սարքավորումների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել ճառագայթային ազդեցությունը ինչպես բուժառուների, այնպես էլ բուժանձնակազմի վրա, որոնք մշտապես աշխատում են ռենտգեն վիրաբուժության ոլորտում», – պարզաբանեց Ծատուրյանը։
Սարքը համալրված է ծրագրերով, որոնք թույլ են տալիս իրականացնել ոչ միայն սրտի կորոնար անոթների, այլև գլխուղեղի, աորտայի և դրա ճյուղերի, պերիֆերիկ զարկերակների բարդ հետազոտություններ ու միջամտություններ։
Բացի այդ, համակարգն ունի էմբոլիզացիա իրականացնելու համար ծրագրային ապահովում։ Էմբոլիզացիան պրոցեդուրա է, որը կիրառվում է մասնավորապես զարգացած անոթային ցանցով բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ։
«Սարքը համալրված է նաև էմբոլիզացիաների իրականացման և առիթմոլոգիական ինտերվենցիոն միջամտությունների համար նախատեսված ծրագրերով», — նշեց սրտաբանը:
Ծատուրյանի խոսքով՝ նոր համակարգի առանցքային առանձնահատկությունը արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումն է, որի միջոցով բժիշկը կարողանում է վերլուծել անգիոգրաֆիկ պատկերները, որոնք ստացվել են եռաչափ և քառաչափ պատկերման միջոցով՝ բարձրացնելով դրանց հստակությունը։ Ընդ որում` պատկերների բարձր որակը ստանում են ռենտգենյան ճառագայթման ցածր դոզայի դեպքում:
Սրտաբանը հիշեցրեց, որ սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, թեև առկա են ախտորոշման, բուժման և կանխարգելման առաջադեմ մեթոդներ: Միաժամանակ նման հիվանդությունները ավելի հաճախ են հայտնաբերվում երիտասարդ հիվանդների մոտ։
Մասնագետի խոսքով՝ ինտերվենցիոն սրտաբանության զարգացումը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը (մասնավորապես՝ սրտամկանի ինֆարկտից): Սուր ինֆարկտի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը հիվանդության վաղ փուլում արգելափակված կորոնար զարկերակում արյան հոսքի վերականգնումն է:
Նոր սարքավորումն ընդլայնում է նման միջամտությունների հնարավորությունները և նպաստում ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ինտերվենցիոն բժշկության զարգացմանը:
Ծատուրյանը նաև կարծում է, որ այս ուղղության զարգացումը կարող է մեծացնել Հայաստանում բժշկական զբոսաշրջության գրավչությունը։ Նրա խոսքով՝ կորոնար միջամտությունների և սրտի կառուցվածքային հիվանդությունների բուժման արժեքը երկրում զգալիորեն ցածր է, քան Եվրոպայում: Եվս մեկ առավելություն է սպասման երկար հերթերի բացակայությունը։
Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնի բացում
Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնի բացում
Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնի բացում
Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնի բացում