Փարիզը Մոսկվային կոչ է արել համաձայնել հրադադարի. հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում:
Բրյուսելում նախատեսված են Եվրոպական Միության ընդլայնման ֆորումն ու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
«Առաջին քայլը այս գաղութատիրական և իմպերիալիստական ագրեսիվ պատերազմին վերջ դնելն է։ Վլադիմիր Պուտինին անթիվ անգամներ առաջարկվել է հրադադար հաստատել։ Այժմ նրանից է կախված՝ կընդունի՞ արդյոք այդ առաջարկները։ Ոչ ոք իրավունք չունի եվրոպացիներին թելադրելու, թե ինչ պայմաններով ապահովեն իրենց անվտանգությունը»,- հայտարարել է Ժան-Նոել Բարոն։
Նախարարի խոսքով՝ երկրի անվտանգությունը որոշվում է հենց իրենով։ «Եթե որևէ երկիր և նրա ժողովուրդը որոշել են, որ իրենց ապագան կապված է Եվրոպական միության կամ ՆԱՏՕ-ի հետ, ապա ոչ ոք իրավունք չունի այլ բան թելադրելու։ Մենք վճռականորեն և մինչև վերջ պաշտպանելու ենք այս մեծ սկզբունքները, որոնց խորապես հավատարիմ ենք՝ պայքարելով յուրաքանչյուր թիզ հողի համար,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։