ՆԳՆ անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ (PAN.am)

ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ։ Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով, հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:

«Կրկին հորդորում ենք․

  • Մի՛ բացեք կասկածելի հղումները։
  • Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
  • Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։
  • Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։

ՆԳՆ-ն հորդորում է տեղեկատվությունը ստուգել միայն պաշտոնական աղբյուրներով։

Leave a comment