Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է Եվրոպան ընդդեմ Պանամերիկանայի բռնցքամարտի երեկոյին:

2025թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Բազեյանը մենամարտել է կուբացի Ռիկարդո Կուելոմատեի հետ ու պարտություն կրել:

Դիմակայությունում Եվրոպայի հավաքականը հաղթանակի է հասել 12։6 հաշվով:

Արթուր Բազեյանը WORLD BOXING-ի կողմից էր անվանական հրավեր ստացել հեղինակավոր մրցմանը մասնակցելու համար:

Leave a comment