Շնորհավորում եմ՝ մենք չեմպիոն ենք. Զոհրաբյանը` ՔԿՀ–ներում պահվող կալանավորվածների մասին

https://arm.sputniknews.ru/20261116/shnvorhavvorum-em-menq-chempivon-enq-zvohrabjany-qkhnerum-pahvvogh-kalanavvorvatsneri-masin-109385791.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2337/74/23377470_81:0:1521:1080_1920x0_80_0_0_35078ccf9ec5d828f7af303d15b9dea1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նաիրա զոհրաբյան, «նուբարաշեն» քկհ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կալանք

նաիրա զոհրաբյան, «նուբարաշեն» քկհ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կալանք

Բաժանորդագրվել

Նաիրա Զոհաբյանի խոսքով`Հայաստանում կալանավորվածների թիվը Եվրոպայում ամենաբարձրերից է։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 52%-ը նախնական կալանքի տակ գտնվողներն են, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի 2025 թվականի հունվարի 31-ի տվյալներին։

«Շնորհավորում եմ՝ մենք չեմպիոն ենք։ Ադրբեջանում այդ ցուցանիշը 22% է»,– ասաց Զոհրաբյանը։

Նա անդրադարձավ նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմաններին՝ հիշատակելով միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները։ Զոհրաբյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և այլ միջազգային կառույցների զեկույցներում արձանագրվել են հիմնարկի անմխիթար պայմանները, օդափոխության, ջեռուցման և սանիտարահիգիենիկ խնդիրները։

«Բազմաթիվ անգամներ հենց էս դահլիճում Սվիտալսկին(Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին–խմբ.) խեղդում էր ինձ, ասում էր ինձ. «Դուք կին եք, գնացե՞լ եք Նուբարաշեն, պայմանները տեսե՞լ եք»։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը պետք է փակվի։ Խցերը քայքայված են, օդափոխության, ջեռուցման համակարգ չկա, սանիտարական պայմանները խայտառակ են»,– հայտարարեց նա։

Նախկին պատգամավորը հիշեցրեց օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքը։ Նրա ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 24 դեպք, այդ թվում՝ 8 ինքնասպանություն։ Զոհրաբյանը պնդեց, որ մահվան դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է, սակայն պատասխանատվության հարցը պատշաճ չի բարձրացվել։

«Կարծեմ Դանիայում էր մեկ-երկու դեպք եղել, և Արդարադատության նախարարը հրաժարական էր տվել, մեզ մոտ տեսնում ենք՝ արդարադատության նախարարը բրազիլական սերիալ է ասում»,– նշեց Զոհրաբյանը։

Ելույթի ավարտին նախկին պատգամավորը քննադատեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ մեղադրելով նրան քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի նկատմամբ բավարար զգայունություն չցուցաբերելու մեջ։

Զոհրաբյանը հիշեցրեց նաև 2018 թվականին իր ընտանիքի նկատմամբ, իր պնդմամբ, իրականացված հոգեբանական ճնշումները՝ նշելով, որ իր երեխային մոր մահվան մասին կեղծ հաղորդագրություն էր ուղարկվել։

Leave a comment