Հորդանանի իշխանությունն արգելափակել է «Տելեգրամ» հավելվածը

Բաժանորդագրվել

Որոշումը կայացվել է թվային անվտանգության ամրապնդման և օգտատերերի պաշտպանության ջանքերի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հորդանանի իշխանությունն արգելափակել է «Տելեգրամ» հավելվածը, քանի որ այն սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Հորդանանի հանրային անվտանգության վարչությունը։

««Տելեգրամ» հավելվածի հասանելիությունն արգելափակվել է թվային անվտանգության և օգտատերերի պաշտպանության ամրապնդման ջանքերի շրջանակում, ինչպես նաև թվային հարթակների օգտագործմամբ սպառնալիքներին և անօրինական գործունեությանը վերջ դնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թագավորության իշխանությունների կարծիքով՝ մեսենջերը հարթակ է տրամադրում ծայրահեղականության, ֆունդամենտալիզմի և ազգային անվտանգությանը սպառնացող կիբեռհանցագործությունների տարածման համար։

Վարչությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել կասկածելի օգտահաշիվներից և հղումներից, իսկ ծնողներին կոչ է արել ուժեղացնել երեխաների համացանցային ակտիվության հանդեպ հսկողությունը։

Leave a comment